Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Tue, 08 Sep 2026 22:30:55 +0400


Միացյալ Նահանգների Միսուրի նահանգում դատարանը 70-ամյա կնոջը դատապարտել է յոթ տարվա պայմանական ազատազրկման՝ 17-ամյա խորթ դստերը կապիկի հետ փոխանակելու համար։ Կինը խուսափել է ռեալ բանտարկությունից, թեեւ դատավորը հայտարարել է, որ նրա արարքը դատապարտելի է եւ ներողություն է խնդրել տուժածներից՝ պետական որդեգրման համակարգում տեղ գտած թերացումների համար։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Դատավոր Թոմաս ֆրոուլին յոթանասունամյա Բրենդե Դոյչին թեեւ պայմանական է դատապարտել ազատազրկման, սակայն հետ է կանչել երեխաների հետ աշխատելու նրա արտոնագիրը։

Ֆեդերալ դատավորը քննադատել է Միսուրիի նահանգային իշխանություններին, որ թույլ են տվել կնոջը պահպանլ իր կարգավիճակը, չնայած թույլ տրված արարքին։ Կնոջ կենսաբանական դուստրը՝ Բրինա Ջոնսոնը հայտարարել է, որ հիասթափված է դատարանի որոշումից, քանի որ ավելի խիստ պատժի ակնկալիք ուներ։ Նա նաեւ հայտարարել է, որ դատարանի դահլիճում ներկա է եղել այն որդեգիր աղջիկը, որին փոխել է Դոյչեն՝ կապիկի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն Sun, 11 Oct 2026 21:30:18 +0400 …