Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել
Fri, 27 Nov 2026 20:30:38 +0400

Սերբիայի նախկին նախագահ, «Սերբիան հաղթում է» պառլամենտական ֆրակցիայի ղեկավար նոր կառավարության դեմ ի նշան բողոքի՝ հացադուլ հայտարարի։ TV Informer-ի հետ զրույցում նա ասել է, որ եթե նման որոշում կայացնի, ապա կհրաժարվի բուժումից եւ բուժօգնությունից, գրավոր կերպով արգելելով բժիշկներին միջամտել։ Նա ընդգծել է, որ դա կդառնա քաղաքական պայքարի ձեւ, որից մտադիր չէ հրաժարվել։
Վուչիչն ասել է, որ իրեն հնարավոր չէ ստիպել որ լռի կամ հաղթել քաղաքական մեթոդներով՝ մեղադրելով նոր իշխանությունների ներկայացուցիչներին՝ անսկզբունքայնության եւ կեղծավորության մեջ։ Նրա համար հատուկ դժգոհության առիթ է եղել Informer-ի գլխավոր խմբագիր եւ սեփականատեր Դրագան Վուչիչեւիչի ձերբակալությունը։ Նախկին նախագահը հայտարարել է, որ նման բան կատարելու իրավական հիմքեր չեն եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր