Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է
Fri, 27 Nov 2026 20:25:23 +0400

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Վրաստանի դեսպանին՝ Բաթումիում «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի միջև Եվրոպա լիգայի խաղի ժամանակ թուրք երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերից հետո։
Թուրքական կողմը բողոք է ներկայացրել դիվանագետին և ներկայացրել միջադեպի վերաբերյալ ապացույցներ։
Անկարան պահանջել է համապարփակ հետաքննություն և Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու անձանց քրեական հետապնդում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր