Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

«Հրապարակ»․ Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

Wed, 09 Sep 2026 09:30:25 +0400


Չնայած իշխող թիմի աջակցությունը կորցնելուն՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը որոշել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին մասնակցել այլ կուսակցության ցուցակով, բայց նրա թիմակիցները հայտնում են, որ նա իշխանության հետ է, պարզապես այլ կուսակցությամբ է առաջադրվում: Լուրեր էին պտտվում, որ Գրիգորյանը կառաջադրվի «Հանրապետություն» կուսակցությամբ, սակայն այս լուրը համայնքապետը հերքեց: Մենք հետաքրքրվեցինք` տեղեկություն կա, որ առաջադրվելու եք Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությամբ, ճի՞շտ է։ «2 օրից ամեն ինչ կիմանաք, կհայտարարեմ»:

– Հունիսի 7-ի ընտրություններին Դուք չգոհացրիք իշխող կուսակցությանը, Ձեզ են մեղադրում Ստեփանավանում պարտվելու համար, այդ իսկ պատճառով ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրեց: Ընտրությունը կանգնել է Լոռի Բերդի համայնքապետի վրա: Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել, ո՞ւմ աջակցությունն ունեք:

– Ես իմ բնակիչների, ժողովրդի աջակցությունն ունեմ:

– Եթե մասնակցեք ընտրություններին եւ անցնեք ավագանի, կոալիցիա կկազմե՞ք Արայիկ Ներսիսյանի` ՔՊ-ի թեկնածուի հետ:

– Ոչ, կոալիցիա Արայիկ Ներսիսյանի հետ չեմ կազմի:

– Նեղացա՞ծ եք ՔՊ-ից, որ Ձեզ չառաջադրեց:

– Նեղացած չեմ:

ՀԳ. Տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանը որոշել է առաջադրվել «Գործարար» կուսակցության ցուցակով: Այս կուսակցությունը գրանցվել է 2016 թվականին՝ Շիրակի մարզում։ Կուսակցության հիմնադիրը Գեղամ Բաղդասարյանն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախահանրաքվե

Նախահանրաքվե Wed, 09 Sep 2026 18:45:52 +0400 Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ընտրությունները, ինչպես գիտեք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով