Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են

Wed, 09 Sep 2026 12:16:31 +0400


Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Ավելի վաղ հայտնել էին, որ նախօրեին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: Նշված վարչության պետը, որը ըստ մամուլի հրապարակումների, Կարեն Զազյանն է, մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։

Կարեն Զազյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել Fri, 06 Nov 2026 20:45:53 +0400 …