Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Թագուհու որդին կմնա կալանքի տակ

Թագուհու որդին կմնա կալանքի տակ

Wed, 09 Sep 2026 18:00:09 +0400


Նորվեգիայի թագուհի դարձան Մեթե Մարիթի որդին՝ Մարիուս Բորգ Խյոյբին կշարունակի մնալ տնային կալանքի տակ՝ էլեկտրոնային ապարանջան կրելով, առնվազն մինչեւ հոկտեմբերի հինգը։ Այս մասին հայտնում է Aftenposten պարբերականը։ Նման որոշում կայացվել է նախօրեին՝ Օսլոյի դատարանի կողմից։ Համաձայն դատարանի որոշման, Խյոյբին պետք է տանը մնա եւ կրի էլեկտրոնային ապարանջան։ Տանից դուրս գալ կարող է, եթե գնալու է աշխատանքի, ուսման կամ էլ՝ բուժման։

Տանից դուրս գալը թույլտրվել է, եթե խնամելու է ընտանիքի որեւէ հիվանդ անդամի։ Կանոնավոր կերպով անցնելու է թմրանյութերի առկայության թեստավորում։ Միջոցառումները թագուհու որդու համար սահմանել են Նորվեգական Դատախազությունը եւ Քրեակատարողական ծառայությունը։ Խյոյբին կալանքի տակ է փետրվարի մեկից, իսկ հունիսի կեսերից՝ նրան տեղափոխել են տնային կալանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026 …