Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ
Sat, 07 Nov 2026 18:00:43 +0400

Ընտրություններից առաջ իշխանությունն անցավ ռեպրեսիաների․ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների և համակիրների դեմ հարուցված գործը դրա ամենաուշագրավներից։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի ունեցան ավագանու ընտրություններից առաջ, ինչի հետևանքով կուսակցության քարոզարշավը հայտնվեց ճնշումների տակ։
Ըստ մեղադրանքի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը և մի շարք այլ անձինք կազմակերպել կամ օժանդակել են ընտրակաշառքի բաժանմանը՝ կուսակցության օգտին ձայներ ստանալու նպատակով։ Գործի նախաքննությունը կարճ ժամանակում ավարտվեց, այն այժմ ուղարկվել է դատարան, անցնում է 14 մեղադրյալ։ Նրանցից 6-ը կալանավորված են, 4-ը՝ տնային կալանքի տակ, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Սակայն մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և կատարվածը համարում են քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի պատվերն է՝ ընտրություններից առաջ ընդդիմադիրներին ճնշելու և թուլացնելու նպատակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր