Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Կարճացրե՛ք ձեր մորուքները․ Կադիրովը դիմել է տղամարդկանց, կանանց ևս հորդոր ունի

Կարճացրե՛ք ձեր մորուքները․ Կադիրովը դիմել է տղամարդկանց, կանանց ևս հորդոր ունի

Wed, 09 Sep 2026 21:30:04 +0400


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Չեչնիայի տղամարդկանց՝ կոչ անելով նրանց երկար մորուքներն ու կարճ տաբատները չդարձնել նորաձևության միտում։

Կադիրովը նշել է, որ երկար մորուք կրողների մեծ մասը չի այցելում մզկիթներին կամ մասնակցում ուրբաթօրյա աղոթքներին, այլ «շուրջօրյա զբոսնում է փողոցներով»։ Նա ասել է, որ երիտասարդները սկսում են ընդօրինակել սա։

«Ես կոչ եմ անում նրանց. կարճացրեք ձեր մորուքները և կրեք դրանք կրոնի համաձայն», – ասել է նա։

Հանրապետության ղեկավարը նաև դիմել է այն կանանց, ովքեր սկսել են ընդունել հանրապետությանը ոչ բնորոշ հագուստի ոճ՝ փարանջա կրելը։ «Նրանց նույնպես պետք է խրախուսել հագնվել իսլամին համապատասխան, այլ ոչ թե արաբական ոճեր ընդունել», – եզրափակել է Կադիրովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Mon, 07 Sep 2026 09:25:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով