Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Մերցը նեղացե՞լ է Թրամփից․ չեղարկել է հեռախոսազրույցը

Մերցը նեղացե՞լ է Թրամփից․ չեղարկել է հեռախոսազրույցը

Wed, 09 Sep 2026 23:00:24 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր՝ սեպտեմբերի 9-ին նախատեսված հեռախոսազրույցը, հաղորդում է The Guardian-ը։

Թերթը նշում է, որ Մերցը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը ժամեր առաջ հրապարակավ ողջունել էր Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակը Սաքսոնիա-Անհալթում։

Մերցի կառավարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյո՞ք կապ կա այդ երկուս գործոնների միջև։ Սակայն նա ընդգծել է, որ կանցլերը բազմիցս հանդես է եկել «արտաքին միջամտության կամ ներքին քաղաքական գործընթացների, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունների» դեմ։

Նշենք, որ Թրամփը, մեկնաբանելով AfD-ի կուսակցության հաղթանակը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում, ընդգծել է․ «Հաղթական գիշեր Գերմանիայի պոպուլիստական ​​կուսակցության համար։ Նրանք վերջապես հոգնել են Գերմանիային այդքան մեծ վնաս հասցրած բացարձակապես սարսափելի ներգաղթի կանոններից և կարգավորումներից»։

Նրա խոսքով՝ AfD-ն ներկայումս «վերելքի մեջ է»։ Թրամփը վստահություն է հայտնել, որ գերմանացիները «այլևս չեն հանդուրժի» ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերի 6-ին Գերմանիայի համար այլընտրանքը (AfD) հաղթեց Սաքսոնիա-Անհալթում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Reuters-ի տվյալներով՝ կուսակցությունը չի ապահովել բացարձակ մեծամասնություն, բայց ստացել է ձայների 44%-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թղթակից անդամների փոխարեն ասոցացված անդամներ

Թղթակից անդամների փոխարեն ասոցացված անդամներ Wed, 09 Sep 2026 17:45:11 +0400 Այսօր` սեպտեմբերի 8-ին տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով