Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հայտնի է` երբ կքննվի կաթողիկոսի եւ մյուսների գործը

Հայտնի է` երբ կքննվի կաթողիկոսի եւ մյուսների գործը

Thu, 10 Sep 2026 10:06:43 +0400


Կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին է, այս մասին հայտնում են Քրեական դատարանից։

Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան Mon, 07 Sep 2026 23:30:59 +0400 Ռուսաստանցի էթնիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով