Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում

Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում

Thu, 10 Sep 2026 16:45:09 +0400


Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարում՝ դուրս գալով ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Խաչանովի և բելգիացի Ալեքսանդր Բլոքսի միջև քառորդ եզրափակիչ հանդիպումը չավարտվեց ամբողջությամբ։ Հայազգի թենիսիստը հաղթում էր 6։2, 7։5, 3։2 հաշվով, երբ Բլոքսը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց շարունակել պայքարը։

Հանդիպման ընթացքում բելգիացին երկու անգամ բժշկական օգնություն է ստացել։ Խաղից առաջ էլ նա հայտնել էր կողոսկրի շրջանում ունեցած ցավերի մասին, որոնք առաջացել էին նախորդ փուլում՝ արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի դեմ հանդիպման ժամանակ։ Խաղի ընդհանուր տևողությունը կազմել է 1 ժամ 38 րոպե։

Խաչանովի համար սա US Open-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակցությունն է։ Մինչ այս նա մրցաշարի լավագույն քառյակում հայտնվել էր 2022 թվականին։

Այսպիսով, Խաչանովը կրկին հնարավորություն ունի պայքարելու Նյու Յորքի մրցաշարի եզրափակչի ուղեգրի համար։ Այս տարվա US Open-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով