Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ

Thu, 10 Sep 2026 20:00:58 +0400


Ալժիրի իշխանությունները խզում են դիվանագիտական ​​հարաբերությունները Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, հինգշաբթի օրը հաղորդել են ալժիրյան լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

Որոշումը կայացվել է «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր միջոցները» սպառելուց հետո։

Ֆրանսալեզու լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալժիրի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները լարված են եղել վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ալժիրը բազմիցս մեղադրել է Աբու Դաբիին իր ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին միջամտելու մեջ։

Վերջին տարիներին երկու երկրները հաճախ հակառակ դիրքորոշումներ են զբաղեցրել մի շարք տարածաշրջանային հակամարտությունների հարցում։

Ավելին, ԱՄԷ-ն աջակցում է Մարոկկոյին Ալժիրի հետ տարածքային վեճում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին

Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Thu, 24 Sep 2026 15:20:16 +0400 …