Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Fri, 06 Nov 2026 11:28:02 +0400

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ժամանակի հարց է։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ երկու երկրներն առաջիկայում կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ այս իրողությունը պետք է արձանագրել՝ հիշեցնելով, որ նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։
«Այսինքն՝ տարածքի չճանաչելու խնդիր չկա»,- նշել է վարչապետը։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս հաստատված չեն, իսկ երկու երկրների ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։ Միաժամանակ կողմերը շարունակում են հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր