Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Կիևի հերթական սարսափելի գիշերը․ ռուսներն էլի հարվածել են

Կիևի հերթական սարսափելի գիշերը․ ռուսներն էլի հարվածել են

Fri, 11 Sep 2026 10:30:34 +0400


Անցած գիշեր ռուսական զորքերը գրոհել են Կիևը հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Հարվածի հետևանքով մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում հրդեհվել է ինը հարկանի բնակելի շենք։

Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնում է, որ ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ։

Հարվածից առաջ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը զգուշացրել էին Կիևի ուղղությամբ շարժվող ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի մասին։ Կիևում հայտարարվել էր օդային տագնապ։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաստատել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Դնեպրովսկի շրջանում գտնվող ինը հարկանի բնակելի շենքի՝ վնասելով այն։

64-ամյա տղամարդը և 57-ամյա կինը հոսպիտալացվել են այրվածքներով։ 23-ամյա կինը ստացել է բեկորային վերքեր։ Եվս հինգ մարդ բժշկական օգնություն է ստացել դեպքի վայրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400 Գյումրի քաղաքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով