Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել
Fri, 11 Sep 2026 23:30:58 +0400

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում՝ մինչեւ 20 տարեկան մարզիկների շրջանում ունեցած արդյունավետ գործողությունների թվով։ Ինչպես հայտնում է Opta-ն, մարզիկը կատարել է գոլային փոխանցում Ռաֆինյային՝ ՉԼ ընդհանուր փուլի առաջին տուրի շրջանակում «Ֆեյենոորդի» դեմ խաղի ընթացքում։ Այժմ Յամալի ակտիվում արդեն գրանցված կա 21 արդյունավետ գործողություն՝ 11 գոլ եւ 10 ասիստ։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Կիլիան Մբապեից, ով նույն տարիքում 20 արդյունավետ գործողություն ուներ իր ակտիվում՝ 13 գոլ եւ յոթ փոխանցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր