Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400


Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն հայտարարել է, որ դիտարկում է նախարարների, նախարարություններում աշխատող խորհրդարականների եւ մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձները նվազեցնելու հնարավորությունը՝ 27 թվականի պետական բյուջեի ձեւավորման ներկայիս աշխատանքներն իրականացնելիս։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Հաղորդման մեջ ասված է, որ վարչապետ Լեքորնյուն գտնում է, որ չի կարող զոհողություններ պահանջել հասարակ ժողովրդից, եթե նախարարներն ու պաշտոնյաները նման զոհողություն չեն կատարում իրենց աշխատավարձներից։ Պետական սեկտորի բարձրաստիճան ներկայացուցիչների աշխատավարձների կրճատումն իհարկե զգալի արդյունք չի ունենա պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։ Սակայն դա կհամապատասխանի սոցիալական արդարության եւ հավասարության ընդհանուր սկզբունքներին։ Դիտարկվում են նաեւ պատգամավորների եւ սենատորների աշխատավարձները 10 տոկոսով նվազեցնելու տարբերակը։ Վերջին անգամ նախարարների աշխատավարձները Ֆրանսիայում կրճատվել են 2012 թվականին՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով