Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն

Sat, 12 Sep 2026 08:10:09 +0400


Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել այս տարածքի հանձնման հետ կապված։ Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ Քյարքին չպետք է հանձնվի` պատերազմ են հրահրում, ինչպես նաեւ՝ ովքեր որ ասում են, թե Քյարքին հայկական է։

Հայտնի է, որ վերջին օրերին ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները, այցելել էին Տիգրանաշեն եւ այնտեղից հայտարարություններ էին հնչեցնում, որ Փաշինյանը չպետք է հանձնի Տիգրանաշենը։ Երեկ քաղաքական կուլիսներում ակտիվ քննարկում էին, որ այս այցը Փաշինյանը կարող է իր դավադիր ծրագրի համար փրկօղակ դարձնել եւ Ալիեւի հետ պայմանավորվածությամբ միքանիօրյա էսկալացիա բեմադրել՝ Տիգրանաշենը հանձնելու նպատակով, որից հետո կատարվածի պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի Sat, 24 Oct 2026 18:15:40 …