«Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել
Sat, 12 Sep 2026 08:05:10 +0400

Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, եւ իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում։
Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսեւորումն ունեցավ․ Փաշինյանը հրապարակավ փորձեց արդարանալ Հայկ Սարգսյանի հարցում, բայց ավելի անհարմար վիճակում հայտնվեց։ Օրինակ՝ ասաց, թե Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել: Եթե այդպես է, ինչո՞ւ է նա երկու ժամկետ պատգամավոր ընտրվել, ինչո՞ւ են նրան թույլ տվել Սեւանի ափին փողաբեր բիզնես հիմնել, ինչո՞ւ են աչք փակել նրա թանկարժեք մեքենայի, տարբեր բիզնեսներում ներգրավվածության, քրեական հեղինակությունների հետ կապերի եւ այլնի վրա, եւ միայն հիմա, երբ Սարգսյանը բացահայտումներ է անում, նոր այդ մասին բարձրաձայնում է։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականներին Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը եւ Շիշ բռնողի վերաբերյալ հայտարարություններով, հարցազրույցներով հանդես գալ: Իսկ Փաշինյանը երեկ ուղիղ սպառնաց, որ նա բանտում պետք է հայտնվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր