Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Խոշոր վթար․ վարորդը հոսպիտալացվել է

Խոշոր վթար․ վարորդը հոսպիտալացվել է

Sun, 26 Apr 2026 19:45:15 +0400


Ապրիլի 26-ին՝ ժամը 11։16-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար բնակավայրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն մինչ շտապօգնության մոտենալը, այնուհետև մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևան-Գյումրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Երևան-Գյումրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Tue, 24 Mar 2026 17:23:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով