Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»

Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»

Sun, 13 Sep 2026 19:45:28 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»

2021 թվականի նոյեմբերի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, զինվորական ծառայության ընթացքում կատարած հանցանքի համար նախկինում դատված Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Նրա նշանակումից հետո Հայաստանի պաշտպանական համակարգում և Զինված ՈՒժերում տեղի է ունեցել

• 2021 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է Իշխանասարի վրա։ Հայկական կողմն ունեցել է զգալի տարածքային կորուստներ

• 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվել է Ջերմուկի, Վարդենիսի և Սիսիանի ուղղությամբ։ ՀՀ Զինված ուժերն ունեցել է 224 զոհ, զգալի տարածքային և նյութական կորուստներ։ Ադրբեջանը զավթել է ռազմավարական նշանակության բարձունքներ, որոնք մինչ օրս շարունակում են մնալ թշնամու վերահսկողության տակ։

• 2023 թվականի հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունի մարզի Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 15 զինծառայող։ Դա ՀՀ Զինված ՈՒժերի պատմության մեջ խաղաղ պայմաններում տեղի ունեցած ամենամեծ ողբերգությունն էր։

• 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի սահմանապահ զորքերը Հակարի կամրջի մոտ տեղադրել են հսկիչ-անցագրային հենակետ, պաշտոնապես փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ պաշտոնապես Արցախը թողնելով շրջափակման մեջ։

• 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, ԱՀ պաշտպանության բանակը, չստանալով որևէ աջակցություն ՀՀ Զինված ՈՒժերից, կրել է հարյուրավոր մարդկային կորուստներ, հանձնվել է թշնամուն, որից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ ԱՀ Պաշտպանության Բանակը թշնամուն է հանձնել մոտ 1,5 մլրդ դոլարի արժողությամբ շուրջ 9 մլն միավոր սպառազինություններ և ռազմամթերք։
• 2024 թվականի մայիսին ՀՀ Զինված ՈՒժերը իրականացրել են նահանջ՝ թշնամական տիրապետությանը թողնելով

ՀՀ Տավուշի մարզից հայապատկան գյուղեր (Բաղանիս Այրում, Աշաղ, Ներքին Ոսկեպար, Կիրանցի ձոր) և դրանց հարակից տարածքներ։ Թշնամուն հանձնվող տարածքների ականազերծման ժամանակ վիրավորում են ստացել երկու հայ սակրավորներ։
• Խաղաղ պայմաններում զոհվել են բազմաթիվ զինվորականներ, որոնց մահվան հանգամանքների վերաբերյալ հանրությանը ողջամիտ պարզաբանումներ չեն ներկայացվել։
Հ․Գ․ Այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետն է եղել Նիկոլ Փաշինյանը։ Նա, Սուրեն Պապիկյանը և նրա տեղակալները շարունակում են պաշտոնավարել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին Thu, 22 Oct 2026 19:45:11 …