Ամբողջ գիշեր զանգվածային ցույցեր են եղել բենզինի թանկացման պատճառով
Mon, 14 Sep 2026 12:30:58 +0400

Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ըստ հրապարակումների, ակցիաները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրն ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։
Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրվանից ԱԻ-95 բենզինն արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի փոխարեն (1,2 դոլար), դիզելային վառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի փոխարեն (1 դոլար):
Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլաթը SANA պետական գործակալությանն ասել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և երկիր ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր