Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400


Amazon ընկերությունը տեղեկացրել է 21 Air բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությանը, որ դադարեցնում է վերջինիս հետ համագործակցությունը՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամիում տեղի ունեցած ավիաաղետից հետո, որի հետեւանքով զոհվել էր հինգ մարդ։ Այս մասին հայտարարել է ընկերության խոսնակ Քելի Նանթելը։

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Նանթելը շեշտել է, որ անվտանգությունն ամենակարեւորն է որպես առաջնահերթություն՝ թե Amazon-ի ընթացիկ գործունեության, թե համագործակցությունների մասով գործընկերների աշխատանքի մասով։ Նանթելը նաեւ հայտարարել է, որ Аmazon-ը կշարունակի ամեն բան անել՝ ավիաաղետի հետաքննությանը օժանդակելու համար։21 Air-ը պատկանում է բասկետբոլային ակումբի սեփականատեր Ջիմ Քրեյնին։ Այդ ընկերության ծառայություններից օգտվում է ոչ միայն Amazon-ը, այլ նաեւ DHL Express-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Համբարձումյանը պահանջում է

Դավիթ Համբարձումյանը պահանջում է Tue, 15 Sep 2026 18:43:58 +0400 Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով