Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Այնտեղ իրավիճակը սուր է

Այնտեղ իրավիճակը սուր է

Mon, 18 May 2026 13:20:33 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արմավիրի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի արդյունքներն ամփոփել է՝ նշելով թե՛ դրական, թե՛ բացասական դիտարկումներ։

Նրա խոսքով՝ Արմավիրում մարդիկ ակտիվ աշխատում են և զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ աճեցնելով այնպիսի մրգեր ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում և կարող են ապահովել շահավետ վաճառք։ Սակայն, միաժամանակ նա ընդգծել է մի շարք խնդիրներ՝ մասնավորապես ջրի սղությունն ու արտադրանքի մթերման դժվարությունները։

Կարապետյանի գնահատմամբ՝ միայն ճանապարհաշինությամբ կամ ասֆալտապատմամբ տնտեսությունը չի կարող զարգանալ, անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ գյուղատնտեսական և տնտեսական համակարգի համար։

Գեղարքունիքի մարզի վերաբերյալ նա նշել է, որ այնտեղ իրավիճակն ավելի ծանր է՝ գործազրկության բարձր մակարդակով, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել։ Նրա խոսքով՝ արտագնա աշխատանքի բարձր մակարդակը ցույց է տալիս, որ աշխատանքային ռեսուրս կա, պարզապես անհրաժեշտ են հնարավորություններ։

Կարապետյանը նաև արձագանքել է այն պնդումներին, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա՝ նշելով, որ եթե նման կարծիք կա, ապա պետք է այցելել մարզեր՝ հասկանալու իրական վիճակը և տեսնելու, թե որքան մարդ է ստիպված մեկնում արտերկիր աշխատանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի առաջիկա 3 օրվա այցերի ժամանակացույցը (18.05-20.05)

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի առաջիկա 3 օրվա այցերի ժամանակացույցը (18.05-20.05) Mon, 18 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով