Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․

Tue, 15 Sep 2026 15:45:09 +0400


Կառավարության անդամների երդման նոր տարբերակում բարձրահունչ շատ տերմիններ կան՝ Հայաստանի Հանրապետության հարատևություն, ինքնիշխանություն, զարգացում, պետական շահ, սահմանադրական կարգ, ներկա և ապագա սերունդներ։ Ամեն ինչ կա։ Միայն ժողովուրդը չկա։ Մինչդեռ Փաշինյանի խոսքում «ժողովուրդ» բառը մշտապես առաջին պլանում է։

Անընդհատ ասում է՝ ինձ ժողովուրդն է ընտրել, ես ժողովրդի մանդատով եմ առաջնորդվում, ես ծառայում եմ ժողովրդին։ Եվ ահա այստեղ է հետաքրքիր հակասությունը։ Երդման տեքստից ժողովուրդը կարելի է հանել, բայց ժողովրդի անունից խոսելը՝ որքան ասես, կարելի է։ Ժողովուրդը՝ ընտրության ժամանակ։ Ժողովուրդը՝ քաղաքական մանդատի ժամանակ։ Ժողովուրդը՝ իշխանության որոշումները հիմնավորելիս։

Ժողովուրդը՝ իշխանության հասցեին հնչող քննադատություններին պատասխանելիս։ Բայց երբ գալիս է կառավարության անդամի երդման պահը՝ ժողովուրդը չկա։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե իշխանությունն իսկապես ժողովրդի մանդատով է գործում, եթե հենց ժողովրդի անունն է ամեն անգամ բերվում որպես իշխանության որոշումների գլխավոր հիմնավորում, ապա ինչո՞ւ այդ ժողովուրդը տեղ չունի նույնիսկ կառավարության անդամի երդման մեջ։ Ինչո՞ւ պաշտոնյան կարող է երդվել պետության հարատևության, պետական շահի, ինքնիշխանության և ապագա սերունդների առաջ, բայց ոչ՝ այն ժողովրդի, որի անունից իշխանությունը մշտապես խոսում է։ Ստացվում է՝ ժողովուրդը իշխանությանը պետք է որպես մանդատ, բայց ոչ որպես հասցեատեր։ Եվ սա արդեն պարզապես մեկ բառի բացակայություն չէ։

Սա քաղաքական մտածողության բաղադրիչ է։ Ժողովրդի անունից խոսել՝ որքան ասես։ Ժողովրդի առաջ երդվել՝ ոչ։ Բայց այստեղ մի բան էլ պետք է հիշել․ ժողովուրդը կարող է մի օր ասել՝ «Բավական է։ Իմ անունից այլևս չխոսես»։ Եթե ժողովուրդը քեզ ընտրել է, դա դեռ չի նշանակում, որ նրա անունը քո սեփականությանն է անցել։ Ժողովուրդն իր անունը ոչ մեկին հավերժ օգտագործման չի տվել։ Ու եթե մի օր ժողովուրդը ասի՝ «Իմ անունից մի՛ խոսիր», ապա մնում է միայն խոսել սեփական անունից։ Խոսիր, Նիկոլ Փաշինյան։ Բայց արդեն՝ քո անունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է

«Հրապարակ». Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է Tue, 15 Sep 2026 10:45:15 +0400 Ադրբեջանում հավատարմագրված 58 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով