Մահացել է աշխարհահռչակ մոդելյոր Բոբ Մաքին
Tue, 15 Sep 2026 18:00:14 +0400

87 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ մոդելյոր Բոբ Մաքին։ Այս մասին հաղորդվել է նրա սոցկայքային էջով։ Բոբ Մաքին ծնվել է 1939 թվականին, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Մոնթերեյ-Պարկ քաղաքում։ Սկսել է կարիերան որպեսզ էսքիզների նկարիչ՝ ամերիկա-ֆրանսիացի մոդելյոր Ժան Լուիի արհեստանոցում։
Նրա առաջին հաջողված գործերից մեկը Մերլին Մոնրոյի համար կարված հայտնի զգեստն է եղել, որը Մոնրոն կրել է Ջոն Քենեդու ծննդյան տարեդարձի օրը՝ 1962 թվականին։ Մաքին հագուստներ է կարել Վիթնի Հյուսթոնի, Բարբարա Իդենի, Բեթ Միդլերի, Թինա Թյորների, Ջոան Ռիվերսի, Լայզա Մինելիի, Էլթոն ջոնի, եւ այլոց համար։ Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր