Վահե Հովհաննիսյանը նոր մամուլի քարտուղար ունի
Tue, 15 Sep 2026 20:05:35 +0400

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։
Կիմա Խաչատրյանի կենսագրությանը ստորև․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 7 նոյեմբերի 1993 թվական,
քաղաք Երևան Աշխատանքային
գործունեություն
2025-2026 թթ. Աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում («Enterprise Armenia»)՝ որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր։
2024-2025 թթ. Զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի և միջազգային հաղորդակցության ղեկավարի պաշտոնը։
2024-2025 թթ. Եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող՝ «Բարնահուս» մոդելի կիրառման ուղղությամբ մասնագետների կարողությունների զարգացման վերապատրաստման ծրագրի համակարգող։
2023-2024 թթ. Զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի պետի պաշտոնը։
2022-2023 թթ. Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2022 թ. Աշխատել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնում՝ որպես հաղորդակցության փորձագետ։
2019-2022 թթ. Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես հաղորդակցության համակարգող։
2018-2019 թթ. Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2016-2019 թթ. Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և տեղեկատվական հասարակության հարցերով ղեկավար կոմիտեում (CDMSI)։
2016-2018 թթ. Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
2014-2016 թթ. Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես պաշտոնական կայքի պատասխանատու, խմբագիր և լրատվական նյութերի թարգմանիչ։
2013-2014 թթ. Աշխատել է «Հետք» առցանց լրատվամիջոցում՝ որպես լրագրող։
2013 թ. Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող և հեռուստաթղթակից։
Կրթություն
2014-2016 թթ. Սովորել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսական կրթական ծրագիրը։
2010-2014 թթ. Սովորել և ավարտել է նույն համալսարանի միջազգային լրագրության բակալավրի կրթական ծրագիրը։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Այլ տվյալներ
2016 թ. ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի ծառայողի,
2018 թ.՝ առաջատար ծառայողի դասային աստիճան,
2022 թ․՝ գլխավոր մասնագետի դասային աստիճան։ Հեղինակել է լրագրողական հոդվածներ և հեռուստատեսային ռեպորտաժներ։
Հեղինակել է «Հետաքննական լրագրությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. արտասահմանյան և հայկական լրատվամիջոցների օրինակով» և «Արևելյան գործընկերության ծրագիրը հետխորհրդային վերափոխումների երկրներում» աշխատանքները։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր