Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան

Wed, 16 Sep 2026 09:30:48 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2026 թվականի պետբյուջեով որքա՞ն գումար է նախատեսված մարզպետի աշխատակազմի պարգեւատրումների, դրամական խրախուսանքների համար, որքա՞ն գումար՝ մարզպետի աշխատակազմի միջոցով մարզի կարիքավորներին դրամական օգնության համար»։

Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների պարգեւատրման համար 2026թ․ պետական բյուջեով նախատեսված է 42515,9 հազար դրամ, քաղաքացիական ծառայողների համար՝ 23367,5 հազար դրամ, սոցիալական աջակցության համար՝ 59833,8 հազար դրամ»: Ստացվում է, որ մարզպետի աշխատակազմի 66 աշխատակիցները՝ պետական եւ քաղաքացիական ծառայողները, որոնք համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, աշխատավարձից զատ, այս տարվա ընթացքում պետբյուջեից ստանալու են 65 միլիոն 883 հազար 400 դրամ պարգեւավճար, իսկ մարզի սոցիալապես անապահովներին տրվելու է դրանից ավելի քան 6 միլիոն դրամով պակաս՝ 59 միլիոն դրամի ֆինանսական օգնություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ Tue, 15 Sep 2026 21:30:17 +0400 Ադրբեջանից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով