Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը

Wed, 16 Sep 2026 10:00:27 +0400


Իրանի իշխանությունները պաշտոնապես հանել են պետական մարմինների կողմից օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը։

Որոշումը հաստատել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

Նրա խոսքով՝ պետական մարմինների ներկայությունն արտասահմանյան հարթակներում թույլ կտա ավելի ակտիվ մասնակցել տեղեկատվական դիմակայությանը: Ընդ որում, արգելքի վերացումը չի տարածվում ծառայողական նամակագրության վրա. օտարերկրյա մեսենջերների միջոցով դրա վարումը նախկինի պես սահմանափակված է տեղեկատվական անվտանգության պահանջներով:

Հատկանշական է, որ նախքան որոշում ընդունելը բազմաթիվ պետական կառույցներ շարունակում են օգտվել արտասահմանյան սոցիալական ցանցերից և մեսենջերներից։

Այսպես, պաշտոնական Telegram-ալիքներ և X-ի էջեր ունեն Իրանի ԱԳՆ-ն, կառավարությունը, նախագահի և երկրի գերագույն առաջնորդի աշխատակազմերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …