Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանի հերոս գեներալի՞ են սպանել

Ռուսաստանի հերոս գեներալի՞ են սպանել

Wed, 16 Sep 2026 12:00:12 +0400


Ռուսական պրոատերազմական մեդիառեսուրսները հաղորդել են Ռուսաստանի հերոս և Չեչնիայի հերոս, 4-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Անտոն Գրունիսի մահվան մասին։

Այս հաղորդագրությունների համաձայն՝ Գրունիսը զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածի ժամանակ։ Նա գլխավորել է բրիգադը 2023 թվականի մայիսին՝ նախկին հրամանատար Վյաչեսլավ Մակարովի զոհվելու հետո։

Գեներալի ստորաբաժանումը անմիջականորեն մասնակցել է Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի համար մղվող մարտերին։

Հունիսին Գրունիսը անձամբ տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կոնստանտինովկայի գրավման մասին։

Օգոստոսի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Գրունիսին շնորհել է բարձրագույն պետական ​​պարգևը՝ Ռուսաստանի հերոսի Ոսկե աստղը՝ «զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած քաջության և հերոսության համար»։

Ավելի վաղ ռուսական մեդիահարթակները հաղորդել են նաև ուկրաինական հրթիռային հարվածի ժամանակ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովի զոհվելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով