Ես ռուս եմ, իսկ Ռուսաստանն իմ հայրենիքն է․ Սիգալ
Wed, 16 Sep 2026 15:30:38 +0400

Ամերիկացի հայտնի դերասան, կինոռեժիսոր, արևելյան մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ իրեն ռուս է համարում, իսկ Ռուսաստանն՝ իր հայրենիքը։
Ռուսաստանի հետ իր հարաբերությունների մասին հարցին պատասխանելով՝ Սիգալը բացատրել է, որ իր հոր ընտանիքը սերում է Հեռավոր Արևելքից։ Դերասանի խոսքով՝ իր հայրը «մաքուր ռուս» էր, ուստի ինքն իրեն ռուս է համարում։
«Ինձ համար Ռուսաստանը ճշմարտության ճանապարհով ընթացող երկիր է», – նշել է Սիգալը։
Նա նաև համեմատել է Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ, որտեղ ինքը ծնվել է՝ նշելով, որ ագրեսիան զգալի դեր է խաղում Ամերիկայում, որտեղ փորձեր են արվում փոխել ռեժիմները և միջամտել այլ երկրների գործերին։
«Այստեղ մենք պարզապես ուզում ենք պաշտպանել Մայր Ռուսաստանը, և վերջ։ Մենք ուզում ենք ապրել պարզ, համեստ կյանքով», – ասել է Սիգալը՝ ընդգծելով, որ դա իր համար մեծ նշանակություն ունի։
Նշենք, որ Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016-ին, 2018-ին նշանակվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հումանիտար կապերի հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր