Ինչու՞ Սուրեն Պապիկյանն ու Համբարձում Մաթեւոսյանը ԱԺ չեն եկել
Wed, 16 Sep 2026 16:42:46 +0400

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի շրջանակներում Ազգային ժողով են եկել կառավարության անդամները` Փաշինյանի գլխավորությամբ։
Նիստից բացակայում են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ նրանք երկուսն էլ գտնվում են գործուղման մեջ եւ դա է պատճառը, որ ԱԺ նիստին ներկա չեն։
Նշենք, որ հարցեր հնչեցնելու համար հերթագրվել է 56 պատգամավոր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր