Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր գլխավոր հրամանատարը

Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր գլխավոր հրամանատարը

Thu, 17 Sep 2026 16:16:12 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, դատարանում հոր հերթական դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Նա անդրադարձել է դատարանի հնարավոր որոշմանը և այն հարցին, թե արդյոք ակնկալում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է փոխվել։

Սարգիս Կարապետյանը նշել է, որ, իր խոսքով, դեռ պետք է տեսնել՝ ինչ որոշում կկայացվի, սակայն համոզմունք է հայտնել, որ վերջնական արդյունքը դրական է լինելու։

Անդրադառնալով հնարավոր արտաքին ազդեցությանը՝ նա հայտարարել է, որ կասկածներ չունի այն մասին, որ Սամվել Կարապետյանի կալանքի շարունակման հարցում կարող են լինել նաև արտաքին պահանջներ։

«Կասկածներ չունեմ, վստահություն ունեմ»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ դատարանից առանձնապես ակնկալիքներ չունի։

«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր գլխավոր հրամանատարը հարևան երկրից, բայց դա ոչ մի բան չի փոխելու, վերջը կլինի շատ լավ ու դրական»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ Thu, 08 Oct 2026 17:36:50 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով