Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Խանութի աշխատակիցը մրգերի վրա «Դիխլոֆոս» է փչել․ ահազանգում է օգտատերը

Խանութի աշխատակիցը մրգերի վրա «Դիխլոֆոս» է փչել․ ահազանգում է օգտատերը

Thu, 17 Sep 2026 19:15:41 +0400


Երեկ տիկտոկյան հարթակում օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնում էր, թե ինչպես է նկատել, որ Մաշտոցի 7 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի աշխատակիցը բանջարեղենների ու մրգերի վրա տառականների ու միջատների համար նախատեսված «Դիխլոֆոս» տեսակի թունաքիմիկատ փչում, որպեսզի դրանց վրա միջատներ չհավաքվեն։ Վերջինիս ներկայացրած տեսանյութում աշխատակիցը նաեւ հայտնում է, որ բոլոր խանութներն էլ այդպես են անում։ Տեսանյութի մեկնաբանություններում բազմաթիվ բժիշկներ ու դեղագետներ էին արձագանքել, որոնք հայտնում էին, որ եթե անգամ այդ պտուղ բանջարեղենը լվանան, միեւնույն է` թույնը չի մաքրվելու, քանի որ այն ներծծվել է պտուղների մեջ, ուստի ուտելը վտանգավոր է։

Տեսանյութի առնչությամբ դիմեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղից մեզ հայտնեցին, որ ծանոթ են տեսանյութին։ «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն է իրականացվելու»։ Հարցին՝ այլ խանութներում եւս ստուգումներ իրականացվելո՞ւ են, քանի որ տեսանյութում կինը խոստովանում է, որ այլ խանութներում են նման կերպ վարվում՝ տեսչական մարմնից նշեցին, որ առայժմ միայն այստեղ է վերահսկողություն իրականացվելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին Mon, 31 Aug 2026 11:34:27 +0400 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով