Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Երեկ «Ուժեղների» առաջին քննությունն էր

Երեկ «Ուժեղների» առաջին քննությունն էր

Thu, 17 Sep 2026 19:45:52 +0400


Ընդդիմադիր պատգամավոր Սեւակ Խաչատրյանի երեկվա ելույթ-կոչից հետո, թե` երեխաներ լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք, Վահագն Ալեքսանյանը «նիկոլական դառնալը», հավանաբար, որպես վիրավորանք ընկալեց, արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին եւ փրփրաբերան «աբառոտկա ֆռռաց», թե Քոչարյանն էլ տգետ է:

Եվ այնքան շիկացրեց դահլիճի մթնոլորտը, որ ընդմիջման հեռացած Ռուբեն Ռուբինյանը դահլիճ վերադարձավ ու փորձեց հասկանալ Ալեքսանյանի ելույթի դրդապատճառը, նա էլ չթաքցրեց, որ Սեւակ Խաչատրյանի ելույթին է արձագանքում։

Ի դեպ, երեկ 9-րդ գումարման խորհրդարանում առաջին հարցուպատասխանն էր` առաջին քննությունը «ուժեղների» համար: Նկատեցինք, որ նրանք հավատարիմ մնացին բարեկրթության պայմանավորվածությանը եւ անգամ սուր հարցերը տալիս էին հանգիստ` ոչ սադրիչ տոնով, հնարավոր մեղմ: Չնայած դա չխանգարեց Փաշինյանին՝ մի քանի անգամ բռնկվել ու սպառնալիքներ ճչալ, թե` կոշիկ առ կոշիկ խլելու եմ, ոնց ասեմ` տենց եք քայլելու-քշելու եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58 …