Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400


Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը հանդիսացող Վիտանտոնո Լովալոն։ Նա 112 տարեկան էր։ Ապրում էր Իտալիայի հարավում՝ Ավիլյանո համայնքի Սերնելի գյուղում։ Այս մասին հայտնում է իտալական «Corriere della sera» պարբերականը։ Ծնվել է 1914 թվականին մարտի 25-ին; Երիտասարդ տարիքում աշխատել է հովիվ, հետո՝ անասնապահ։ Երկրորդ աշխարահամարտի ժամանակ զորակոչվել է բանակ։ 43 թվականին գերմանացիների մոտ գերի է ընկել Հունաստանում։ Հետո նրանց արտաքսել են Գերմանիա՝ համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատ է արձակվել 45 թվականին։ Պատերազմից հետո վերադարձել է Բազիլիկատայի շրջան։ Ունի երկու դուստր եւ մեկ որդի։

Պաշտոնական փաստաթղթերում ծննդյան թվական է նշված 1914 թվականի մարտի 28-ը։ Սակայն ընտանիքը համոզված է, որ փաստաթղթերում սխալ կա եւ իրական ծննդյան օրը մարտի 25-ն է։ Այս տարբերությունը բացատրվել է նրանով, որ այդ օրն են գնացել համայնքապետարան՝ ծննդյան վկայական հանելու։ Լովալոյից հետո՝ Եվրոպայի ամենից տարեց տղամարդ է դարձել 111-ամյա պորտուգալացի Ժոակիմ Վարելան։ Եվրոպայի ամենատարեց կինը բրիտանացի 117 տարեկան Էթել Քաթերխեմն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը Tue, 15 Sep 2026 22:00:24 +0400 Մահացել է Մեծ Բրիտանիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով