Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Խոշոր հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ մանրամասներ

Խոշոր հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ մանրամասներ

Fri, 18 Sep 2026 14:00:30 +0400


Մոսկվայի վրա հարձակման փորձը վերջին տարիների ամենախոշորներից մեկն էր։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 7:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք։

Արտասահմանյան լրատվամիջոցները այս հարձակումը անվանում են վերջին տարիների ամենախոշորներից մեկը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է «հեռավոր ինտերվալի վրա»։

Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս ենթադրաբար խոցվել է 64 ԱԹՍ։ Քաղաքապետը չի հայտնել հարձակման հետևանքների մասին։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 18-ի գիշերը հարձակվել են Ռոստովի մարզի վրա։

Ազովում վնասվել են հինգ մասնավոր տներ և մեքենաներ։ Նեկլինովսկի շրջանում վնասվել են ութ բնակելի շենքերի տանիքներ և պատուհաններ։

Ուկրաինական Supernova+ Telegram ալիքը պնդում է, որ Դոնի Ռոստովի ավիաբազան ենթարկվել է հարձակման։ Այս տեղեկատվությունը չի հաստատվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ն ինտենսիվ հարձակման է ենթարկվել

ՌԴ-ն ինտենսիվ հարձակման է ենթարկվել Wed, 28 Oct 2026 11:52:30 +0400 ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը …