Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Երկու տարվա լռությունից հետո ասաց՝ վերադարձել եմ

Երկու տարվա լռությունից հետո ասաց՝ վերադարձել եմ

Fri, 18 Sep 2026 14:00:24 +0400


WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Ես վերադարձել եմ», – գրել է նա։

Գրառումը WikiLeaks-ի գրառման պատասխանն էր, որտեղ տեղադրված էր Ասանժի լուսանկարը՝ «նա վերադարձել է» կից գրությամբ։

Ասանժը ազատ է արձակվել Լոնդոնի Բելմարշ բանտից 2024 թվականի հունիսի 24-ին։ Այնուհետև նա լքել է Մեծ Բրիտանիան։

Նույն թվականի հունիսի 25-ին նա Հյուսիսային Մարիանյան կղզիների դատարանում մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ, իսկ գործը կարճվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի …