Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Իրանի դեմ պատերազմը շրջադարձային փուլ է թեւակոխել. Թրամփ

Իրանի դեմ պատերազմը շրջադարձային փուլ է թեւակոխել. Թրամփ

Fri, 18 Sep 2026 23:00:08 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատերազմում շրջադարձային պահի մեկնարկի հետ։ Ըստ նրա, կորոշվի, թե արդյոք պետք է սկսել զանգվածային հարվածները՝ հակամարտությանը վերջ տալու համար։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Սպիտակ տան ղեկավարը մանրամասնել է, որ պատրաստվում է կայացնել որոշում՝ ոչնչացնել իրանական իշխող վարչակարգը, թե՝ ոչ։ Հայտարարությունը հնչել է Պարսից ծոցի ավազանի վեց երկրների առաջնորդների հետ հանդիպման նախաշեմին։ Խոսքը Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթ եւ Օմանի ղեկավարների մասին է։ Հանդիպումը կայանալու է Նյու-Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ Հանդիպումից հետո պարզ կլինի, թե արդյոք պետք է շարունակել Իրանի դեմ հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը, թե անցնել ակտիվ ռազմական գործողությունների։ Պատերազմական գործողությունների վերսկսման համար Թրամփի համար անհրաժեշտ կլինի ռեգիոնալ դաշնակիցների աջակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը Sat, 31 Oct 2026 15:30:53 …