Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին
Sat, 19 Sep 2026 20:36:33 +0400

Փաշինյանը Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին և դրանց արձագանքելու Հայաստանի քաղաքականությանը։
Փաշինյանի խոսքով՝ եթե Հայաստանը շարունակի յուրաքանչյուր հայտարարության պատասխանել նախկինում կիրառված նույն մոտեցմամբ, իրավիճակը կարող է արագ սրվել և հանգեցնել նոր հակամարտության ու պատերազմի։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ թե մշտապես արձագանքել տարբեր երկրներից հնչող հայտարարություններին, այլ փորձել ձևավորել և կառավարել իրավիճակը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանից, Ռուսաստանից կամ Թուրքիայից պարբերաբար կարող են տարբեր հայտարարություններ հնչել, սակայն դրանցից յուրաքանչյուրին առանձին արձագանքելով՝ արտաքին քաղաքականությունը մշտապես փոխելը կարող է հանգեցնել անկանխատեսելիության և քաոսի։
«Ամեն օր Ադրբեջանից էլ, Ռուսաստանից էլ, Թուրքիայից էլ կարող են հնչել տարբեր հայտարարություններ, դա կվերածվի քաոսի, եթե մենք ամեն օր ամեն հայտարարության հետ կապված մեր քաղաքականությունը վերանայենք»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր