Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը

Sun, 20 Sep 2026 21:19:01 +0400


Այսօր ստացել ենք Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ նախագահ Քոչարյանի ուղերձը։ Ստորև հրապարակում ենք այն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։

Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։

Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։
Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները։

Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։

Ժամանակ չկա։

Ռոբերտ Քոչարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Wed, 04 Nov 2026 19:07:36 +0400 Latest…

10 րոպե ago

Արջը հոշոտել է որսորդին

Արջը հոշոտել է որսորդին Wed, 04 Nov 2026 19:00:54 +0400 Ռուսաստանի Տոմսկի մարզում հայտնաբերվել է…

17 րոպե ago

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին

Ինչպես ճանապարհեցին Ծառուկյանին Wed, 04 Nov 2026 19:00:17 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

18 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը ջախջախվեց. Աբովյան Wed, 04 Nov 2026 18:52:49 +0400 Latest news from Հրապարակ…

25 րոպե ago

Մի հատ էմոցիոնալ պոռթկում որսացին ու որոշեցին դնել կալանքի երկարացման հիմքում

Մի հատ էմոցիոնալ պոռթկում որսացին ու որոշեցին դնել կալանքի երկարացման հիմքում Wed, 04 Nov 2026…

26 րոպե ago

«Նիկոլ, հուպ տուր, ընդդիմությանը կուլ տուր»

«Նիկոլ, հուպ տուր, ընդդիմությանը կուլ տուր» Wed, 04 Nov 2026 18:45:03 +0400 Փաշինյանը պատրաստվում է…

33 րոպե ago