Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Շնաձուկը հարձակվել է լողորդի վրա․ լողորդը մահացել է․ լողափները՝ փակվել են

Շնաձուկը հարձակվել է լողորդի վրա․ լողորդը մահացել է․ լողափները՝ փակվել են

Sun, 20 Sep 2026 22:00:49 +0400


Ավսրալիայում մի քանի լողափներ, որոնք գտնվում են Փերթ քաղաքի մոտակայում, փակվել են։ Պատճառն այն է, որ ջրում գտնվողներից մեկի վրա հարձակվել է մեծ սպիտակ շնաձուկ։ Տղամարդը, որը 63 տարեկան բնակիչ է եղել, մահացել է։ Արեւմտյան Ավստրալիայի իշխանությունները աննախադեպ որոշում են կայացրել՝ ոչնչացնել շնաձկանը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Փերթ քաղաքի մոտակայքում գտնվող Սորենտո լողափին։ Եւս մեկ մարդ էլ է այդ պահին եղել ջրում, որը կարողացել է խույս տալ շնաձկան երախից եւ ինքնուրույն դուրս գալ ջրից։ Այս տարվա սկզբից ի վեր, Արեւմտյան Ավստրալիայում շնաձկան հարձակման հետեւանքով արդեն երրորդ մարդն է մահանում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա հարձակման երկրորդ դեպքն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով