Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ինչ թելադրել են, արել ենք

Ինչ թելադրել են, արել ենք

Mon, 21 Sep 2026 11:26:12 +0400


Հայաստանը դեռևս գտնվում է անկախ պետականության ձևավորման փուլում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ և կարողանա ամբողջությամբ անկախ պետություն լինել։

Միքայելյանը նշել է, որ անկախության համար պայքարած ազատամարտիկներն ու երկրապահները իրենց առջև դրված խնդիրն արել են, սակայն, նրա գնահատմամբ, հետագա քաղաքական գործընթացները պետք է հասցվեին վերջնական արդյունքի։

«Ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը փայլուն արել են անկախության համար, բայց քաղաքական գործիչները պետք է այն տանեին մինչև վերջնական հաղթանակ»,– ասել է նա։

Միաժամանակ Միքայելյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հնարավոր է պետությունը լիարժեք անկախ համարել, եթե այն չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։

«Մենք ասում ենք՝ անկախ ենք։ Բայց կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,– նշել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե առանց պետական սահմանների առկայության դեպքում ինչպես է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ երկիրը երկար տարիներ, իր գնահատմամբ, գտնվել է մեկ այլ պետության ազդեցության ներքո։

«Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ։ Այս տարիների ընթացքում ինչ թելադրել են, արել ենք»,– ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ Mon, 21 Sep 2026 10:19:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով