Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում
Mon, 21 Sep 2026 13:04:45 +0400

Գրել էինք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգևորականների հետ աղոթք է բարձրացրել հայրենիքի և ժողովրդի համար։
Լրագրողների հետ զրույցում նա իր մաղթանքն է հղել հայ ժողովրդին՝ ընդգծելով համերաշխության և միասնականության անհրաժեշտությունը։
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին։ Ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի, մեր ժողովրդի վրա»,- ասել է Գարեգին Բ-ն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր