Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

TikTok-ի հետ գործարքը չի կայանա

TikTok-ի հետ գործարքը չի կայանա

Mon, 21 Sep 2026 19:30:08 +0400


Միացյալ Նահանգներում Լոս-Անջելեսի ֆեդերալ դատավոր Ջորջ Վուն հասկացրել է որ մերժելու է հայտնի TikTok սոցկայքի սեփականատեր ByteDance ընկերության եւ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության միջեւ 400 միլիոն դոլարանոց համաձայնագրերի մի մասը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ օգոստոս ամսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարգավորել երեխաների կոնֆիդենցիալության պաշտպանության օրենսդրության հետ կապված խախտումները, որոնք տեղ են գտել սոցկայքում։ TikTok-ը համաձայնել էր վճարել 300 միլիոն միանգամից, իսկ 100 միլիոն դոլար էլ, եթե դատարանը չեղարկի 2019 թվականին կայացված որոշումը։ Սակայն դատավոր Վուն հայտարարել է, որ հակված է մերժելու հաշտարար որոշման համաձայնագիրը խզելու խնդրանքը։ Այս հարցով դատական նիստը կայանալու է այսօր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով