Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

Tue, 22 Sep 2026 08:10:43 +0400


Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբեւէ աշխատել է Հայաստանում:

Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները։

Դեսպանի փոփոխությունը նաեւ երկկողմանի պրոցես է համարվում` եթե Հայաստանը Ռուսաստանում փոխում է իր դեսպանին, հայելային սկզբունքով նաեւ Ռուսաստանը պետք է փոխի իր դեսպանին, որն արդեն 9-րդ տարին է պաշտոնավարում: Հիմա թեկնածուի փնտրտուքի մեջ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Wed, 28 Oct 2026 11:33:10 +0400 Հայաստանին պետք է …