Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

Tue, 22 Sep 2026 09:30:29 +0400


Թուրքիայի Սիլիվրիի հանրապետական դատախազությունն ուսումնասիրել է թուրքական հայտնի «Գայլերի հովիտ» (Kurtlar Vadisi) հեռուստասերիալի որոշ դրվագներ:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2012 թ. մայիսի 17-ին հեռարձակված 159-րդ սերիայի գերեզմանատան դրվագը, որտեղ կադրում հայտնվում է «Էրդողանների ընտանիք» (Erdoğan Ailesi) գրառմամբ տապանաքար: Քննչական մարմինները փորձում են պարզել՝ արդյոք դա եղել է միտումնավոր քայլ և թաքնված ուղերձ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին:

Գործի շրջանակում հարցաքննության են կանչվել սերիալի սցենարիստները: Սցենարիստներից մեկը՝ Ռաջի Շաշմազը, հերքել է տապանաքարի միջոցով Էրդողանի ընտանիքին սպառնալիք կամ ազդակ փոխանցելու մեղադրանքները՝ նշելով, որ նման քայլը հակասում է իրենց արժեհամակարգին, CNN Turk-ին հղումով գրում է Ermenihaber-ը։

Նա պարզաբանել է, որ տապանաքարերի ընտրությունը սցենարիստների վերահսկողության տակ չի գտնվում, և դրանք կարող էին լինել ինչպես իրական գերեզմանաքարեր, այնպես էլ նկարահանման համար պատրաստված դեկորացիոն տարրեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս հայտնի գեղասահորդը հայտնվել է հիվանդանոցում․ ինչ է կատարվել

Ռուս հայտնի գեղասահորդը հայտնվել է հիվանդանոցում․ ինչ է կատարվել Sun, 20 Sep 2026 21:00:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով