Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով

Tue, 22 Sep 2026 16:15:55 +0400


Գրում են, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է՝ «ներքին բռնապետ»։ Այսինքն՝ ինքն է որոշում՝ ինչ անել, ինքն է տալիս հրահանգները և ինքն էլ իրականացնում դրանք։ Եթե այսպես է, ուրեմն խոսքը երկրի ներսում մեկ մարդու կամքով որոշումներ ընդունող ու դրանք պարտադրող իշխանության մասին է։

Բայց նույն մարդիկ միաժամանակ մեկ ուրիշ բան էլ են ասում։ Ասում են՝ Փաշինյանը ոչ թե ինքն է այդ ամենի հեղինակը, այլ կատարում է Ադրբեջանի նարատիվները, գնում է Ադրբեջանի թելադրած օրակարգով։
Այստեղ արդեն հարցը մի փոքր ուրիշ է դառնում։ Եթե նա ամեն ինչ ինքն է որոշում, ուրեմն՝ ներքին բռնապետ է։ Բայց եթե նրա որոշումների ու գործողությունների հիմքում ուրիշ պետության թելադրած նարատիվներն են, ապա ստացվում է, որ այդ «բռնապետը» գործում է ոչ թե իր սեփական քաղաքական պատկերացմամբ, այլ արտաքին թելադրանքի պայմաններում։ Այսինքն՝ այստեղ միայն «բռնապետություն» ասելով հարցը չի փակվում։ Բռնապետությունը նկարագրում է իշխանության ձևը, իսկ արտաքին թելադրանքի մասին պնդումը՝ այդ իշխանության ուղղությունը։

Այս դեպքում երևույթը պարզապես «բռնապետություն» անվանելը կիսատ է։ Սա արտաքին թելադրանքով իրականացվող ներքին բռնապետություն է։ Խոսքը արտաքին թելադրանքի պայմաններում իրականացվող ներքին բռնապետական կառավարման մասին է։ Կամ ավելի կարճ ՝ բռնապետություն՝ ուրիշի սցենարով։
Որովհետև սեփական երկրում բռնապետ լինելը մի բան է, իսկ սեփական ժողովրդի վրա ուրիշի գրած սցենարը պարտադրելն՝ արդեն մեկ այլ երևույթ։ Ու հենց այստեղ է, որ բռնապետ բառը սկսում է չափազանց մեղմ հնչել։ Այն նկարագրում է միայն՝ ինչպես է իշխանությունը գործում ներսում։ Բայց եթե ընդունում ենք նաև արտաքին թելադրանքի մասին պնդումը, ապա պետք է խոսենք այն մասին, թե ում օրակարգի շրջանակում է իշխանությունը գործում։ Այդ դեպքում հարցը առավել քան պարզ է դառնում․ Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն Tue, 22 Sep 2026 12:16:27 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով