«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

Wed, 23 Sep 2026 10:25:51 +0400


Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ դպրոցը վերջին շրջանում վերածվել է ՔՊ կուսակցության գրասենյակի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս դպրոցի շրջանավարտ է: Երկար տարիներ այս դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է նաեւ նրա հայրը` Վովա Փաշինյանը: Երկար տարիներ դպրոցի տնօրենն էր Աշոտ Փաշինյանը, որն ազգակցական կապ չունի ՀՀ վարչապետի հետ: Սակայն մեկ տարի առաջ տնօրենի աթոռին նստեց Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին` Մանե Ղազումյանը: Միայն այս դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները բավական են՝ հասկանալու համար, որ գործ ունենք իշխանությանը հաճոյացող մի շարքային ՔՊ-ականի հետ: Տիկին Ղազումյանը ոչ միայն ակտիվ նիկոլական է, այլեւ իր ղեկավարած դպրոցը վերածել է ՔՊ-ի շտաբի կամ ՔՊ կուսակցության գրասենյակի:

Դպրոցի մանկավարժները մեզ պատմեցին, որ միայն վերջին օրերին մի քանի ՔՊ-ականներ ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ են դպրոց այցելել: Սեպտեմբերի 3-ին դպրոց է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, օրեր առաջ դպրոցում մանկավարժների հետ հանդիպում են ունեցել մարզպետ Հայկ Ղալումյանն ու քաղաքապետ Արթուր Ճաղարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իջեւանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, եւ ՔՊ-ական մարզպետն ու քաղաքապետն արդեն ակտիվ քարոզարշավի մեջ են` բարեկարգում են քաղաքն ու մարզը, դպրոցներ են այցելում, քաղաքացիների հետ են հանդիպում եւ տարբեր հարցեր լուծում: Չնայած այս տարիներին այդ նույն քաղաքապետն ու մարզպետը ոչ մի անգամ որեւէ դպրոց «առանց պատճառի» չեն այցելել: Մեր աղբյուրն ասաց նաեւ, որ դպրոցում տնօրեն Ղազումյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանին քննադատելու հարցում տաբու է դրված` արգելված է, ուսուցիչները չեն կարողանում ազատ արտահայտվել եւ գեթ մեկ քննադատական խոսք հնչեցնել իշխանությունների կամ Փաշինյանի հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան Wed, 25 Nov 2026 14:41:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

30 րոպե ago

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից Wed, 25 Nov 2026…

34 րոպե ago

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով

Նախագծի անընդունելիությունը պայմանավորված է ոչ միայն Անկախության հռչակագրի հարցով Wed, 25 Nov 2026 14:33:20 +0400…

38 րոպե ago

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը Wed, 25 Nov 2026 14:30:34 +0400 ՀՀ…

40 րոպե ago

«Կարծես հանցագործի օրագիր լինի»

«Կարծես հանցագործի օրագիր լինի» Wed, 25 Nov 2026 14:26:42 +0400 Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ՝ առաջարկվող…

44 րոպե ago

Միայն հենց այդ մեկը բավարար պատճառ է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու համար

Միայն հենց այդ մեկը բավարար պատճառ է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու համար Wed, 25 Nov…

49 րոպե ago