Թուրքիայի և Լեհաստանի առաջնորդները փոխանակվել են նվերներով․ զենք էլ կա
Wed, 23 Sep 2026 13:30:06 +0400

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է լեհական սուր։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարցին Պշիդաչը։
Նրա խոսքով՝ Էրդողանն ավելի վաղ Նավրոցկուն նվիրել էր անվանական ատրճանակ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Այժմ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ժամանակ, Լեհաստանի առաջնորդը Թուրքիայի նախագահին նվիրել է սուր։
«Անկարայում կար ատրճանակ։ Նյու Յորքում՝ լեհական սուր», – գրել է Պշիդաչը X սոցիալական ցանցում՝ երկու նվերներն էլ անվանելով երկու երկրների ռազմական ավանդույթների խորհրդանիշներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր