Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Թեհրանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու TRIPP-ի շուրջ իրավիճակը

Թեհրանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու TRIPP-ի շուրջ իրավիճակը

Wed, 23 Sep 2026 16:30:09 +0400


Ստատուս քվոյի պահպանումն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը Իրանի սկզբունքային դիրքորոշումներն են տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «APRI Forum 2026»-ի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ միայն դրական մտադրությունները բավարար չեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։

«Խաղաղությունը լավ է, բայց այն բավարար չէ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, հակառակ դեպքում այն խախուտ կլինի», – նշել է իրանցի դիվանագետը։
Թեհրանը կարևորում է նաև երկարաժամկետ խաղաղության, կայունության և զարգացման ապահովման տեսանկյունից առավել կայուն և արդյունավետ տարածաշրջանային ձևաչափերի զարգացումը:

Դեսպանի խոսքով՝ Թեհրանը ճանաչում է արտատարածաշրջանային պետությունների օրինական շահերը, սակայն կարծում է, որ Հարավային Կովկասի վերածումը արտաքին խաղացողների մրցակցության թատերաբեմի՝ կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար:

Իրանը նաև աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն կարծում է, որ TRIPP նախագծի իրականացումը պետք է համապատասխանի մի շարք սկզբունքային պայմանների:

Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանը մի կողմից Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի, մյուս կողմից՝ Սև ծովի միջև կապող հանգույց դառնալու ներուժ ունի:

Դիվանագետի խոսքով՝ Իրանը հաշվի է առնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և հասկանում է երկրի տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Սակայն TRIPP-ի իրագործման առումով Թեհրանի համար կարևոր է, որ այն չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը: Բացի այդ, կարևոր է, որ տարածաշրջանում չլինի ԱՄՆ ռազմական ներկայություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե խաչքար են հետ պահանջում, չեն պահանջի՞, որ Քոչարյանին անազատության մեջ պահեն

Եթե խաչքար են հետ պահանջում, չեն պահանջի՞, որ Քոչարյանին անազատության մեջ պահեն Wed, 23 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով